Զիդանի որդին կարող է հայտնվել Լիվերպուլում

Անգլիական «Լիվերպուլը» մտադիր է Մադրիդի «Ռեալից» ձեռք բերել լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի որդուն՝ Էնցո Զիդանին:

Ըստ նախնական տեղեկությունների` լիվերպուլցիները պատրաստվում են 17-ամյա կիսապաշտպանին հրավիրել երկամսյա փորձաշրջանի:
Նշենք, որ Էնցոն «Ռեալի» պատանեկան թիմում է 9 տարեկանից և այժմ խաղում է «Կաստիլիայում», որը հանդիսանում է մադրիդցիների երկրորդ թիմը:
Ավելի շուտ շշուկներ էին պտտվում, որ կրտսեր Զիդանի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»:

Մեկնաբանել