Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը կարծիք է հայտնել Խոսեպ Գվարդիոլայի և Ժոզե Մոուրինյոյի մասին։
«Գվարդիոլան ստեղծել է իր բրենդը՝ հարգանք խաղի նկատմամբ, գեղեցիկ ֆուտբոլ, յուրօրինակ փիլիսոփայություն և մշակույթ։ Նա մեծ ժառանգություն է թողել իսպանական ֆուտբոլին։ «Բարսելոնայի» խաղը միշտ էլ շատ գեղեցիկ է։ Ֆուտբոլիստները, կարծես, միշտ ճիշտ որոշումներ են կայացնում։
Մոուրինյոյի հետ աշխատանքը լավագույն դպրոցն էր ինձ համար։ Նա իր հետքն է թողել իմ աշխատաոճի վրա», – ասել է «Տոտենհեմի» մարզիչը։ Այս մասին հաղորդում է Football Espana-ը՝ հղում կատարելով Expresso-ին։