Ֆաստ-ֆուդի McDonald’s գլոբալ ցանցը ավստրալական իր ռեստորանների մի մասը ժամանակավորապես կվերանվանի Macca’s-ի: Որոշումն ընդունվել է այն պատճառով, որ ավստրալացիների մոտ 55%-ը հենց այսպես է անվանում ընկերությունը:
McDonald’s-ն առաջին անգամ է փոխում իր անվանումը: Ընկերության տեղական ստորաբաժանման ներկայացուցիչների խոսքով՝ վերջին 40 տարում իրենք Ավստրալիայի մաս են կազմել և երջանիկ են ընդունել այդ բացառիկ տեղական անվանումը:
Ավստրալիայի 13 ռեստորան իրենց բրենդը կփոխեն հունվարի 8-ից՝ նշանավորելով Ավստրալիայի օրվա /հունվարի 26/ առթիվ տոնակատարությունների մեկնարկը: Փետրվարին ռեստորանները կրկին կվերադառնան իրենց հին անվանը:
AdNews կայքի հաղորդմամբ՝ McDonald’s-ի վերանվանումը կուղեկցվի մեծ արշավով, որի ընթացքում հաճախորդներին կառաջարկվի Aussie Tastes կոչվող նոր ճաշացանկ: Այն ձևավորվել է ավստրալական խոհանոցի ավանդական ճաշատեսակների հիման վրա: