Հրայր Մկոյանը հեռացավ Շիրակից

«Շիրակից» հեռացավ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

Այսօր «Շիրակն» երկկողմանի համաձայնությամբ խզեց պայմանգիրը թիմի կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանի հետ: Այժմ Մկոյանն ազատ խաղացողի կարգավիճակում բանակցություններ է վարում Ուկրաինայի բարձրագույն խմբում հանդես եկող «Կարպատների» հետ:

Նշենք, որ Հրայր Մկոյանը «Շիրակի» հետ պայմանագիր էր կնքել 2012թ. հունիսի 1-ին

Լուսանկարը՝ «Շիրակի» պաշտոնական կայքի։

Մեկնաբանել