«Գարեգին Նժդեհ» ֆիլմի պրեմիերան՝ հունվարի 28-ին

«Գարեգին Նժդեհ» ֆիլմի պրեմիերան կկայանա 2013թ. հունվարի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Հունվարի 29-ից ֆիլմը կցուցադրվի Երևանի բոլոր կինոթատրոններում. այս մասին տեղեկացնում է PanArmenian Media Group-ը՝ հրապարակելով պաշտոնական 2-րդ թրեյլերը:

«Գարեգին Նժդեհ» գեղարվեստական կինոնկարը ներկայացնում է անվանի ռազմագետ և գաղափարախոս, քաջարի հրամանատար և ղեկավար Գարեգին Նժդեհի անցած փառապանծ ու դժվարին կյանքի հայտնի, ինչպես նաև ոչ այնքան լուսաբանված դրվագները:

Նժդեհը ներկայացված է երիտասարդ և հասուն տարիքում: Երիտասարդ Նժդեհին մարմնավորել է Շանթ Հովհաննիսյանը, հասուն տարիքի դերակատարն է Արտաշես Ալեքսանյանը: Ֆիլմում նկարահանվել են նաև Խորեն Լևոնյանը, Չուլպան Խամատովան, Միխայիլ Եֆրեմովը, այլք: Ֆիլմի երաժշտության հեղինակը Հայկոն է, բեմադրող ռեժիսորն ու պրոդյուսերը՝ Հրաչ Քեշիշյանը:

Մեկնաբանել