Մարզերում բնակվող այն ուսանողները, որոնք առատ ձյան պատճառով չեն կարողացել մասնակցել բուհական քննություններին, կարող են չանհանգստանալ, Ֆեյսբուքի իր էջում գրել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Հանրապետությունում տեղացող առատ ձյունը պատճառ է դառնում մարզաբնակ ուսանողների անհագստության` մայրաքաղաքի բուհերում քննություններին մասնակցելու համար խոչընդոտներ ստեղծելով:
Այն մարզաբնակ ուսանողները, որոնք չեն կարողացել մասնակցել քննություններին առատ ձյան պատճառով, թող չանհանգստանան:
Հարկ եղած դեպքում ՀՀ ԿԳՆ-ն կմիջնորդի բուհերում ծագած խնդիրները լուծելու համար»,- ասված է Աշոտյանի գրառման մեջ: