Հրապարակվել է ՀՀ ընտրողների ցուցակը

Ոստիկանության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքերում տեղադրվել է ՀՀ ընտրողների ցուցակը:

Ընտրողների ցուցակում անճշտություններ հայտնաբերելու դեպքում մինչև 2013թ. փետրվարի 13-ը պետք է դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ հաշվառման վայրի անձնագրային ծառայություն: Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարելու է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ` այդ մասին գրավոր տեղեկացնելով:

elections.am կայքում հրապարակված ընտրողների ցուցակը տեղադրվել է որոնման, իսկ police.am կայքում` ներբեռնելու հնարավորությամբ:

ՀՀ նախագահի ընտրությունները տեղի կունենան փետրվարի 18-ին: