Մեսսիի նվերը` Գերդ Մյուլլերին

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին «Ոսկե գնդակը» նվաճելուց հետո ակումբի մարզաշապիկն է նվիրել գերմանացի լեգենդար ֆուտբոլիստ Գերդ Մյուլերին։ 10 համարով մարզաշապիկի վրա Մեսսին թողել է իր ինքնագիրը և ջերմ խոսքեր է գրել գերմանացու հասցեին։

Հիշեցնենք, որ անցած տարի Լիոնել Մեսսին գերազանցել էր Գերդ Մյուլերի՝ անհավանական թվացող ռեկորդը։ Գերմանացին 1974-ին մեկ տարվա ընթացքում դարձել էր 85 գոլի հեղինակ, Մեսսին 2012-ին այդ ցուցանիշը հասցրեց 91 գնդակի։

Մեկնաբանել