Իրաքը մտադիր է փակել Հորդանանի հետ սահմանի միակ անցակետը։ Իրաքի պաշտպանության նախարարությունը ծայրահեղ միջոցառումը ձեռնարկել է՝ պայմանավորված այն հանգամանքով, որ հակակառավարական ցույցերի մասնակիցներն արգելափակել են երկու պետությունները միացնող հիմնական ճանապարհը, հաղորդում է France 24-ը։ «Պաշտպանության նախարարությունը մեզ հրահանգել է փակել սահմանը, քանի որ ցուցարարները շարունակում են խոչընդոտել տրանսպորտի երթևեկությանը»,- հայտարարել է սահմանային ծառայության ներկայացուցիչը։
Հորդանանում տեղեկատվությունը հաստատել են։
Առայժմ հայտնի չէ, թե սահմանային անցակետը երբ կրկին կբացվի։
Անցյալ տարվա վերջից Իրաքի Անբար նահանգում շարունակվում են տեղի սուննիների ցույցերը, որոնք դժգոհ են շիա նախագահ Նուրի ալ Մալիքիի քաղաքականությունից։