Սաակաշվիլին 1 մլն հակառակորդ ունի

Վրաստանում երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հակառակորդների թիվը 1 մլն է: Ընդդիմությունը պնդում է, որ հենց այդքան ստորագրություն է հավաքվել Սաակաշվիլի վաղաժամ հրաժարականի պահանջի համար, հաղորդում է ռուսական «Կոմերսանտը»:

Թերթի հաղորդմամբ՝ Վրաստանի Սահամանդրությունը նախագահի հրաժարական ստորագարահավաքով չի նախատեսում, սակայն այս շարժումը, այնուհանդերձ, կարող է զգալի ազդեցություն ունենալ: Շատ բան կախված կլինի երկրի վարչապետ Բիձիան Իվանիշվիլիից: Վերջինս, ինչպես գրում է թերթը, պետք է հաշվի նստի Արևմուտքի տեսակետի հետ, որը դեմ է Սաակաշվիլիի վաղաժամ հրաժարականին:

Միաժամանակ շարունակվում է վրացի մի շարք քաղաքական գործիչների վերադարձը Վրաստան, որոնք մինչ ընդդիմության՝ խորհրդարանական ընտրություններում հաղթելը հարկադրված են եղել լքել երկիրը:

Մեկնաբանել