Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է ԱՊՀ լավագույն ֆուտբոլիստ

Sport-Express ռուսական պարբերականի կողմից ամեն տարի անցկացվող «Զվեզդա» մրցույթի այս տարվա հաղթող է դարձել Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Մեր ֆուտբոլիստը վստահ անցավ ողջ տարին՝ պարբերաբար հռչակվելով ԱՊՀ տարածքի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստին առաջին հորիզոնականում նշել է հարցված 45 լրագրողներից 22-ը։ Նա մեծ առավելությամբ առաջ է անցել երկրորդ տեղը զբաղեցրած Ալեքսանդր Կերժակովից։ Իրենց թերթիկներում Մխիթարյանին չեն նշել միայն Ադրբեջանցի երեք և ղրղզ մեկ լրագրող։

Յուրա Մովսիսյանն այս հարցման արդյունքում զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։

Խաղացող

1-ին տեղ

2-րդ տեղ

3-րդ տեղ

4-րդ տեղ

5-րդ տեղ

Ընդմիավոր

1. Հենրիխ Մխիթարյան 22 8 8 3 172
2. Ալեքսանդր Կերժակով 3 8 7 5 6 84
3. Իգոր Ակինֆեև 5 4 8 1 7 74

Մեկնաբանել