Գործնական կապերի որոնման և հաստատման համար նախատեսված LinkedIn սոցցանցի օգտատերերի թիվն արդեն գերազանցել է 200 մլն-ը:
2012թ. նոյեմբերից LinkedIn-ի օգտատերերի թիվն ավելացել է 13 մլն-ով: 100 մլն-ի սահմանագիծը սոցցանցը հաղթահարել է 2011թ. մարտին:
Փորձագետների կանխատեսմամբ` ընկերության տարեկան հասույթը կկազմի $939-944 մլն, ինչը կգերազանցի ավելի վաղ կանխատեսված $915-925 մլն ցուցանիշը: