Կառավարությանը լարված տարի է սպասվում. Տիգրան Սարգսյան

Այս տարի կառավարությանը լարված աշխատանք է սպասվում: Այս մասին այսօր գործադիրի 2013թ. առաջին նիստին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ 2012-ը ևս լարված աշխատանքային տարի էր, որի ընթացքում արձանագրվել են հաջողություններ:

Վարչապետը նիստին ներկա նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին ասաց, որ պետք է լինել լավատես, ինչի համար ստեղծվել են լավ հիմքեր: Նրա խոսքով` դրա մասին են վկայում անցած տարի արձանագրված արդյունքները, միջազգային տարբեր կազմակերպությունների ինդեքսները:

Տ. Սարգսյանը նշեց, որ Heritage Foundation-ը և Wall Street Journal-ը հրապարակել են Տնտեսական ազատության ինդեքս-2013-ը (2013 Index of Economic Freedom), որում Հայաստանը բարելավել է իր դիրքերը, և դա կարևորագույն ինդեքս է:

Նշենք, որ 2013 Index of Economic Freedom-ում Հայաստանը 177 երկրի շարքում զբաղեցրել է 38-րդ հորիզոնականը` 69,4 միավորով, փոփոխությունը` +0.6:

Մեկնաբանել