Փարիզում սպանվել է PKK-ի հիմնադիրներից մեկը

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում սպանվել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) երեք կին գործիչներ: Սպանվածների թվում է նաև PKK հիմնադիրներից Սաքինե Ջանսըզը:

Ըստ քրդական Firat գործակալության` քուրդ գործիչների սպանությունը տեղի է ունեցել նրանց` Քրդստանի տեղեկատվական բյուրոյի շենք մուտք գործելիս: Անհայտ անձինք կրակել են քուրդ կանանց գլխին:

Ըստ թուրքական Hurriyet-ի` Սաքինե Ջանսըզը վերջին շրջանում PKK-ի գերմանական մասնաճյուղի պատասխանատուն էր: Սպանությունների վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չի տարածվել: Ֆրանսիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Ջանսըզը մասնակցել է 1978թ. Դիրաբեքիրի Լիջեի շրջանում տեղի ունեցած PKK-ի հիմնադիր համագումարին:

Մեկնաբանել