ՅՈՒՆԵՍԿՕ-ի Խոսե Մարտիի անվան մրցանակը ստացել է բրազիլացի ինտելեկտուալը

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Խոսե Մարտիի անվան միջազգային մրցանակը շնորհել է բրազիլացի ինտելեկտուալ Ֆրեյ Բետոյին: Հայտնի գրողն ու հասարակական գործիչը պարգևատրվել է «սոցիալական արդարության համար պայքարում արդյունավետ աշխատանքի համար»:

Կուբացի լուսավորչի և «ազատության առաքյալի» անվան մրցանակը Բետոյին կշնորհվի «Հանուն համաշխարհային հավասարակշռության» միջազգային համաժողովի փակման ժամանակ, որը կկայանա հունվարի 28-30-ը: Միջոցառմանը կմասնակցեն 43 երկիր ներկայացնող հարյուրավոր գործիչներ:

Խոսե Մարտին համարվում է Ամերիկյան մայրցամաքի ամենանշանավոր մտածողներից մեկը: Հունվարի 28-ին լրանում է գրողի 160-ամյակը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն Մարտիի անվան մրցանակը հիմնել է 1994թ.: Պատվավոր այս մրցանակին արժանացածների թվում է նաև Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը:

Ֆրեյ Բետոն իր ստեղծագործություններում քննադատել է կապիտալիստական համակարգը, որը «չի լուծել մարդկության մեծ մասի աղքատության, անհավասարության և անարդարության խնդիրները: Բետոն «Ֆիդելը և կրոնը» գրքի հեղինակն է:

Մեկնաբանել