Պաղեստինյան հակամարտող խմբավորումների՝ «Համասի» և «Ֆաթհի» առաջնորդները պայմանավորվել են վերականգնել ջանքերը միմյանց միջև զինադադարի մասին համաձայնագրի դրույթների կատարման ուղղությամբ, հաղորդում է BBC-ն։
Այս մասին հայտարարվել է Կահիրեում, որտեղ նախօրեին մեկուկես տարվա մեջ առաջին անգամ բանակցությունների սեղանի շուրջ հանդիպել են Պաղեստինի Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասն ու Գազայի հատվածը վերահսկող «Համասի» առաջնորդ Խալեդ Մաշալը։
Կողմերը միջպաղեստինյան զինադադարի մասին համաձայնագիրը ստորագրել են 2011թ․ ապրիլին, սակայն գործնականում փաստաթուղթն առայժմ չի աշխատում։