Alcatel-ը ներկայացրել է 6,45 մմ հաստությամբ սմարթֆոն

Բջջային հեռախոսներ արտադրող ֆրանսիական Alcatel ընկերությունը 2013թ. հունվարի 8-11-ը Լաս Վեգասում անցկացվող Էլեկտրոնիկայի միջազգային Consumer Electronics Show (CES) ցուցահանդեսի շրջանակում ներկայացրել է 6,45 մմ հաստությամբ One Touch Idol Ultra սմարթֆոնը, որը, ընկերության պնդմամբ, ամենաբարակն է աշխարհում:

Ինչպես հաղորդում է Verge-ը, մինչ այս սարքավորման շնորհանդեսը` ամենաբարակ սմարթֆոն անվանումը կրում էր էլեկտրատեխնիկա արտադրող չինական Oppo Digital ընկերության 6,65 մմ հաստությամբ Finder սմարթֆոնը:

Հարկ է նշել, որ 5-դյույմանոց էկրանով սմարթֆոնների շարքում ամենաբարակն է համարվում չինական ZTE Grand S-ը, որը նույնպես ներկայացվել է CES 2013 ցուցահանդեսի շրջանակում:

One Touch Idol Ultra սմարթֆոնն աշխատում է Android 4.1 օպերացիոն համակարգով, ունի 4,7-դյույմանոց AMOLED էկրան, երկմիջուկ MediaTek պրոցեսոր և 8 Մգպ տեսախցիկ:

CES 2013 ցուցահանդեսի շրջանակում Alcatel-ը ներկայացրել է նաև One Touch Idol և One Touch Scribe HD բջջային հեռախոսները: Առաջինն իր չափանիշներով համընկնում է One Touch Idol Ultra սմարթֆոնի հետ և կշռում է 110գր, իսկ երկրորդն ունի 5-դյույմանոց էկրան և չորսմիջուկ պրոցեսոր:

Մեկնաբանել