American Express-ը իր աշխատակազմը կկրճատի 5400-ով

Ամերիկյան American Express կորպորացիան հայտարարել է 5400 աշխատակիցների կրճատման մասին: Այսինքն կորպորցիայի աշխատակազմը կկրճատվի 8%-ով: Այս մասին ասված է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

Որոշումն ընդունվել է ընկերության վերակառուցման ծրագրի շրջանակում, որը հնարավորություն կտա կորպորացիային առավել արդյունավետ աշխատել և աճ ապահովել: Ընդ որում՝ ակնկալվում է, որ աշխատակազմի կրճատումը կփոխհատուցվի նոր աշխատատեղերի ստեղծմամբ: Նախատեսվում է, որ մինչ 2013թ. աշխատակազմը կկրճատվի 4-6%-ով: Ներկայում ընկերությունում աշխատում է 63,5 հազ. մարդ:

American Express-ի հաշվարկների համաձայն՝ վերակառուցման ծախսերը կկազմեն շուրջ $400 մլն: Այս գումարի մեծ մասը կհատկացվի հանգստյան օրերի համար տրամադրվող նպաստներին:

Վերջին անգամ ընկերությունում կրճատումներ եղել են 2009թ. գարնանը: Այդ ժամանակ աշխատանքից հեռացվել են 4 հազ. աշխատակից:

Մեկնաբանել