Լոս Անջելեսի Ամերիկյան կինոարվեստի ակադեմիայում հունվարի 10-ին հրապարակվել է «Օսկար 2013»-ի գլխավոր հավակնորդների ցանկը:
«Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցում են «Սեր», «Արգո» օպերացիան», «Վայրի hարավի գազանները», «Ազատագրված Ջանգոն», «Թշվառները», «Պի կյանքը», «Լինքոլնը», «Թիվ մեկ թիրախը» և «Իմ ընկերը խենթ է» ֆիլմերը:
«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում են ավստրիացի ռեժիսոր Միխայել Հանեկեի «Սեր», կանադացի Կիմ Նգուենի «Պատերազմի կախարդը», չիլիացի Պաբլո Պարեյնի «Ոչ», դանիացի Նիկոլայ Արսելի «Թագավորական սիրավեպ» և նորվեգացի Խոաքիմ Ռոնինգի «Կոն Տիկի» ժապավենները:
«Լավագույն կին դերակատար» անվանակարգում բարձրագույն մրցանակին հավակնում է Ջեսիկա Չեսթեյնը («Թիվ մեկ թիրախը»), Ջենիֆեր Լոուրենսը («Իմ ընկերը խենթ է»), Էմանուել Ռիվան («Սերը»), Նաոմի Ուոթսը («Անկարելին») և Կուվենժանե Ուոլիսը («Վայրի hարավի գազանները»):
«Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում 2012-ի արդյունքներով մրցանակի են հավակնում Բրեդլի Կուպերը («Իմ ընկերը խենթ է»), Դենիել Դեյ Լյուիսը («Լինքոլնը»), Հյու Ջեքմանը («Թշվառները»), Խոաքին Ֆենիքսը («Վարպետը») և Դենզել Վաշինգտոնը («Անձնակազմ»):
«Օսկարի» 85-րդ մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 24-ին Հոլիվուդի սրտում գտնվող «Դոլբի» թատրոնում: