Նովակ Ջոկովիչ. Ոչ ոք չի ցանկանում 6 ժամ անցկացնել կորտում

Աշխարհի թիվ մեկ ռակետ Նովակ Ջոկովիչը մեկնաբանել է 25 վայրկյանի մասին նոր կանոնը, որի համաձայն՝ խաղարկությունների ընթացքում ժամանակ ձգելու համար թենիսիստն առաջին անգամ ստանում է զգուշացում, իսկ 2-րդ անգամ նույնը կրկնելու դեպքում մրցակցին միավորներ են տրվում։

«Կարծում եմ, որ այդ կանոնի շնորհիվ հնարավոր կլինի կրճատել խաղարկությունների միջև եղած դադարները։ Եվ որքան էլ, որ ես ուրախ լինեմ դառնալու Australian Open-ի եզրափակչի մասնակից, թենիսիստներից և ոչ մեկը չի ցանկանում կորտում 6 ժամ անցկացնել»,– սերբ թենիսիստի խոսքերն է մեջբերում Tennis.si-ն։

Մեկնաբանել