Նովոսիբիրսկ-Երևան չվերթի ժամանակ ինքնաթիռում երեխա է ծնվել

«Արմավիա» ավիաընկերության Նովոսիբիրսկ-Երեւան չվերթի U8 -992 ինքնաթիռում երեխա է ծնվել: «Հենց թռիչքի ժամանակ արմավիրցի կնոջ մոտ ցավեր են սկսել, և ինքնաթիռի բորտուղեկցորդուհին՝ Հասմիկ Ղևոնդյանը, ընդունել է ծնունդը»,- հաղորդել է «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան ՝հավելելով, որ նորածինն աղջիկ է, և երիտասարդ ամուսինները մեծ ուրախությամբ նրան կոչել բորտուղեկցորդուհու անունով՝ Հասմիկ: Եվ նորածինը, և մայրն իրենց շատ լավ են զգում:

Մեկնաբանել