Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է Եվրոպայի և աշխարհի տարբեր մայրցամաքների ամենաճանաչված ֆուտբոլիստների ցուցակը։ Սա քվեարկության վերջին՝ 3-րդ փուլի արդյունքներն են։
Եվրոպայում ամենաճանաչված ֆուտբոլիստ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ստացել է 35.063 ձայն։ Երկրորդ տեղում Էդին Ջեկոն է՝ 17.391 ձայն (Բոսնիա, Մանչեսթեր Սիթի), երրորդը՝ Միրոսլավ Կլոզեն՝ 12.679 ձայն (Գերմանիա, Լացիո)։ Լավագույն տասնյակում տեղ է գտել նաև Կրիշտիանո Ռոնալդուի անունը, ով հավաքել է 8.584 ձայն և 5-րդն է։
Աֆրիկայում ամենաճանաչվածը Նադիր Լամյաղրին է (Մարոկո), Հարավային Ամերիկայում՝ Խուան Արանգոն (Վենեսուելա), Կենտրոնական և Հյուսիսային Ամերիկայում՝ Ռոդոլֆո Անտոնիո Զելայան (Սալվադոր), Ասիայում՝ Մեհդի Մահդավիկիան (Իրան)։
IFFHS հրապարակած ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ։