Սարգիս Հացպանյանին ՀՀ անձնագիր տրվեց

Ֆրանսահայ կամավոր-ազատամարտիկ, արցախյան շարժման մասնակից Սարգիս Հացպանյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել: Այս մասին նա տեղեկացրել է Facebook-ի իր էջում ՝ նշելով. «Արդարությունը հիվանդանում է բայց չի մեռնում: Երկար պայքարեցի, վերջապես հաղթեցի: ՀՀ քաղաքացիությում եմ ստացել»:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը մի քանի անգամ մերժել էր նրան, և իր քաղաքացիությունը նա ստացավ տևական պայքարի արդյունքում: Հացպանյանը Հայ ազգային կոնգրեսի ակտիվ ներկայացուցիչներից է, ով 2008-ին ձերբակալվել էր, և բանտում էր մինչև 2010-ի օգոստոսը:

Մեկնաբանել