Հայաստանի թիմ մեկ գրոսմայստեր Լևոն Արոնյանը (2802) սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց հոլանդացի Լյուկ Վան Վելիի (2679) հետ Վեյկ Ան Զեեում այսօր մեկնարկած Tata Steel Chess շախմատային փառատոնի A մրցաշարի առաջին տուրում: Արոնյանը 53 քայլ հետո համաձայնեց կիսել միավորը:
A մրցաշարում ոչ-ոքի են ավարտվել նաև Վիշվանաթհան Անանդ (Հնդկաստան, 2772) – Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2861) – Ֆաբիանո Կարուանա (Իտալիա, 2781) և Իվան Սոկոլով (Հոլանդիա, 2663) -Վանգ Հաո (Չինաստան, 2752) պարտիաները: Պենտալիա Հարիկրիշնա (Հնդկաստան, 2698) – Անիշ Գիրի (Հոլանդիա, 2720), Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2780) – Հոու Յիֆան (Չինաստան, 2603) և Պետեր Լեկո (Հունգարիա, 2735) – Էրվին Լ’Ամի (Հոլանդիա, 2627) պարտիաները դեռ չեն ավարտվել:
B մրցաշարում հանդես եկող Հայաստանի միակ ներկայացուցիչ Սերգեյ Մովսեսյանն առաջին տուրում ոչ-ոքի խաղաց Գերմանիան ներկայացնող Արկադի Նայդիչի հետ:
Վաղը՝ 2-րդ տուրում կկայանա մրցաշարի կենտրոնական պարտիան. Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա աշխարհի ուժեղագույն գրոսմայստեր Մագնուս Կարլսենի հետ: