Իրանը կպատասխանի Բեն Աֆլեքի «Արգո»-ին

Իրանը մտադիր է արժանի պատասխան տալ «Արգո» ֆիլմին, որում ռեժիսոր Բեն Աֆլեքը պատմել է 1979թ. Թեհրանում վեց ամերիկացիների փրկության ուղղությամբ Կենտրոնական հետախուզական վարչության օպերացիայի մասին:

Teheran Times պարբերականի հաղորդմամբ՝ իրանական մշակույթի բյուրոն կարգադրել է նկարահանել The General Staff խորագրով ֆիլմ, որը կառաջարկի տեղի ունեցածի միանգամայն այլ վարկած:

Ֆիլմի ռեժիսոր Աթաոլլա Սալմանիանի խոսքով՝ «նախագիծը կլինի լայնամասշտաբ և որևէ ընդհանուր բան չի ունենա հոլիվուդյան հակապատմական ֆիլմի հետ»: Նկարահանման ժամկետները չեն հստակեցվում:

Բեն Աֆլեքի ժապավենն արդեն արժանացել է բազմաթիվ մրցանակների և համարվում է «օսկարյան» մրցավազքի ֆավորիտներից մեկը:

Մեկնաբանել