Galaxy S դասի սմարթֆոնների վաճառքը գերազանցել է 100 մլն-ը

Հարավկորեական Samsung ընկերության Galaxy S սմարթֆոնների վաճառքները գերազանցել են 100 մլն-ը, հաղորդում է Mashable կայքը:

Samsung-ի տվյալների համաձայն` վերջին երեք տարվա ընթացքում վաճառվել է 25 մլն Galaxy S, 40 մլն` Galaxy S II և 41 մլն` Galaxy S III:

Ավելի վաղ` 2013թ. 3-րդ եռամսյակում, Samsung Galaxy S III սմարթֆոնի վաճառքները գերազանցել են անգամ iPhone-ի վաճառքների ցուցանիշը:

Strategy Analytics հետազոտական ընկերության տվյալների համաձայն` վերջին երկու տարում առաջին անգամ Samsung-ը կարողացել է վաճառքի ցուցանիշներով առաջ անցնել Apple-ից: Ըստ հետազոտության` հարավկորեացիները վաճառել են 18 մլն Galaxy S III այն ժամանակ, երբ Apple-ը իրացրել է 16,2 մլն iPhone 4S:

Մեկնաբանել