ՕԵԿ-ում քննարկվել է ընտրություններին մասնակցելու ձևաչափը

«Օրինաց երկիր» կուսակցության վարչության հերթական նիստը տեղի է ունեցել այսօր` կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ. հաղորդում են ՕԵԿ-ից:

Կուսակցության վարչությունը քննարկել և հավանության է արժանացրել 2013թ. նախագահական ընտրություններում «Օրինաց երկիր» կուսակցության մասնակցության ձևաչափը և քարոզարշավի աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցերը:

Վարչությունը լսել է ՕԵԿ տարածքային մարմինների հաշվետվությունները կուսակցության կառույցների աշխատանքների մասին:

Նիստում լայն անդրադարձ է եղել նաև Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող այլ խնդիրների:

Մեկնաբանել