Աշխարհի երրորդ ռակետ Սերենա Ուիլյամսը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության 2-րդ շրջան։ Սակայն առաջին շրջանի հանդիպման ժամանակ նա վնասվածք է ստացել, ինչի մասին խոսել է խաղից հետո։
«Իհարկե, ես կորտ դուրս կգամ հինգշաբթի օրը, եթե ճակատագրական ոչինչ տեղի չունենա։ Տեսնենք, թե ինչ կլինի առաջիկա ժամերի ընթացքում», – ասել է Ուիլյամսը։
Այս պահին առայժմ ամեն ինչ հաջող է ընթանում առաջատարների համար, բոլորը հեշտ հաղթանակներ են տոնել իրենց խաղերում։
Կանանց մրցաշար, առաջին տուր.
Ուիլյասմ (ԱՄՆ) – Հոլ (Ռումինիա) 6:0, 6:0
Ազարենկա (Բելառուս) – Նիկուլեսկու (Ռումինիա) 6:1, 6:4
Կվիտովա (Չեխիա) – Սկյավոնե (Իտալիա) 6:4, 2:6, 6:2
Վինչի (Իտալիա) – Սոլեր-Էսպինոսա (Իսպանիա) 6:3, 7:5
Տղամարդկանց մրցաշար, առաջին շրջան.
Ֆեդերեր (Շվեյցարիա) – Պեր (Ֆրանսիա) 6:2, 6:4, 6:1
Ցոնգա (Ֆրանսիա) – Լոդրա (Ֆրանսիա ) 6:4, 7:5, 6:2
Սեպի (Իտալիա) – Սեբալյոս (Արգենտինա) 6:2, 6:4, 6:2
Մարեյ (Մեծ Բրիտանիա) – Հասե (Նիդերլանդներ) 6:3, 6:1, 6:3
Բաղդադիդ (Կիպրոս) – Ռամոս (Իսպանիա) 6:7, 7:6, 6:4, 3:6, 6:3
http://youtu.be/P7i1mVdm2YU