Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, հայտնի ամերիկացի հեծանվորդ Լենս Արմստրոնգն Օփրա Ուինֆրիի հեռուստաշոուի ժամանակ խոստավանել է, որ օգտագործել է արգելված խթանիչներ։ Հաղորդումը եթեր կգնա այս տարվա հունվարի 17-ին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմստրոնգը հրաժարվել էր դատական հայց ներկայացնել Ամերիկյան հակադոպինգային գործակալության և Համաշխարհային հակադոպինգային գործակալության դեմ՝ դրանով իսկ ըդնունելով սեփական մեղքը, ինչի հետևանքով զրկվել էր «Տուր դե Ֆրանսի» 7 տիտղոսներից։ Հեծանվորդ ցմահ որակազրկվել է։