Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում Արաբական գարնան ժողովրդավարական հեղափոխությունների պատճառած տնտեսական վնասը կկազմի $225 մլրդ։ Այս մասին, վկայակոչելով սեփական հաշվարկները, հաղորդում է BreakingViews-ը՝ Reuters-ի բլոգը։
Ինչպես հաշվել են BreakingViews-ում, 2010թ․ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կանխատեսել է, որ Եգիպտոսի, Թունիսի ու Լիբիայի տնտեսությունները միասին վերցրած կազմելու են $2,2 տրլն 2011-2015 թթ․։ Այժմ այս ցուցանիշը նվազեցվել է տասը տոկոսով, ինչը և կազմում է Արաբական գարնան վնասների գումարը։
Լիբանանյան Daily Star-ը նշում է, որ BreakingViews-ի հաշվարկները չի կարելի անվանել լիովին օբյեկտիվ, քանի որ ԱՄՀ-ի կանխատեսումներում հաշվի են առնված բոլոր գործոնները, որ կարող են ազդել ՀՆԱ-ի անկման վրա, այլ ոչ միայն հեղափոխությունների հետևանքները։