Ավտոճանապարհները ՀՀ-ում հիմնականում անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 23:00-ի դրությամբ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Ճանապարհի որոշ հատվածներում առկա է մերկասառույց:

Նշենք, որ հունվարի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևելյան` 2-7 մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում` բուք, առավոտյան ժամերին Արարատյան դաշտում` մառախուղ: Օդի ջերմաստիճանը հունվարի 18-20-ը կբարձրանա 5-7, արևելյան շրջաններում` 10-12 աստիճանով: Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ. առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:

Մեկնաբանել