«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին նշել է, թե որն է իր ամենակարևոր գնդակը 2012 թվականին:
«Ես շատ եմ ասել, որ գոլերը հիշվում են ոչ թե իրենց գեղեցկությամբ, այլ կարևորությամբ: Օրինակ, եզրափակիչներում խփված գոլերը:
Ստացվում է, որ Իսպանիայի գավաթի եզրափակչում «Ատլետիկի» դարպասն ուղարկած իմ գնդակն ամենակարևորն էր անցյալ տարում»,-նշել է Մեսսին:
«Իսկ ինչ վերաբերվում է տարվա իրադարձությանը, ապա կասեի, որ տարին ընդհանուր առմամբ հաջող էր: Իհարկե, 2012-ին կուզեի շատ տիտղոսներ «Բարսելոնայի» հետ, սակայն անցյալ տարի լավ էին գործերն Արգենտինայի հետ»,-հավելել է «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը: