Պայմանագրային զինծառայող, վարորդ, շարքային Արթուր Գևորգյանն այսօր ժամը 15:30-ի սահմաններում իրեն ամրակցված «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոմայրուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով Գևորգյանը տեղում մահացել է, իսկ կապիտան Հուսիկ Ջանիբեկի Ստեփանյանը ստացել է մարմնական վնասվածքներ. հաղորդում են պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հուսիկ Ստեփանյանը գտնվում է Վայքի հիվանդանոցում, վիճակը գնահատվում է ծանր:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 377 հոդվածի 2-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հարուցվել է քրեական գործ. կատարվում է նախաքննություն: