Առաջիկա տասնամյակում թերթաքարային հեղափոխությունը, որը ներկայում շատ երկրներում նոր-նոր է թափ հավաքում, զգալի ազդեցություն կունենա նավթ արտահանողների ուժերի հարաբերակցության վրա: Այսպիսի եզրակացություն է պարունակում բրիտանական British Petroleum ընկերության հրապարակած «Տնտեսական հեռանկարներ 2030» զեկույցը:
«Գոյություն ունեցող շուկայի մասին ավանադական հասկացությունն ամբողջովին փոխվել է, և վախը, որ նավթի պաշարները սպառվում են, աստիճանաբար ավելի անհիմն է դառնում», -ասել է ընկերության ղեկավար Ռոբերտ Դադլին:
ВР-ի տարեկան զեկուցի համաձայն՝ արդեն 2013թ. ԱՄՆ-ը, ըստ նավթի արդյունահնաման ծավալների, կգերազանցի Ռուսաստանին և ՍաուդյԱն Արաբիային: Արդյունքում մինչև 2015թ. Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը՝ ՕՊԵԿ-ը, հարկադրված կլինի նավթի օրական արտադրությունը կրճատել 6 մլն բարելով: Ընկերության փորձագետների կարծիքով՝ մինչ այս տասնամյակի վերջ նավթի գինը կնվազի մինչև միջինը $80/1բարել:
Փորձագետները համակարծիք են հարցում, որ ԱՄՆ-ը ներկայում հիանալի հնարավորություններ ունի վերականգնելու էներգակիրների արտադրության համաշխարհային առաջատարի իր դիրքերը գազի և նավթի թերթաքարային տեսակների արտադրության արդյունավետ տեխնոլոգիաների շնորհիվ: Ակնկալվում է, որ մինչ 2020թ. ԱՄՆ-ը կարտադրի մինչև 6 մլն բարել/1 օր թերթաքարային նավթ:
Զեկույցի համաձայն՝ գազը կդառնա ամենամեծ պահանջարկ ունեցող վառելիքը, և պահանջարկի 76%-ը բաժին կընկնի Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ երկրներին: Թերթաքարային գազի պահանջարկի աճը կկազմի 37%: Մինչ 2030թ. գազի համշախարհային պահանջարկում թերթաքարային գազի մասնաբաժինը կլինի 16%, և ԱՄՆ-ում կարտադրավի դրա 56%-ը:
Առաջիկա տարիների ընթացքում նավթի պահաջարկը վառելիքի մյուս տեսակների համեմատ շատ ավելի ցածր կլինի: Մյուս կողմից՝ մինչ 2030թ. հեղուկ վառելիքի պահնաջարկը, ընդհանուր առամամբ, կավելանա մինչ 16 մլն բարել/օր-ով:
ВР-ի գլխավոր տնտեսագետ Քրիստոֆ Ռուլի կարծիքով՝ թերթաքարային հեղափախությունը հանգեցնում է գլոբալ փոփոխությունների: «Երբ աշխարհի մի տարածաշրջանում նավթի արդյունահանման զգալի աճ է արձանագրվում, մյուս տարածաշրջանները հարկադրված են արձագանքել դրան: Մոտ ապագայում ՕՊԵԿ-ը հարկադրաված կլինի կրճատել նավթի արդյունահանումը՝ առաջարակի և պահանջարկի միջև բալանսը պահպանելու համար», -նշել է Ռյուլը:
Զեկույցի համաձայն՝ մինչ 2030թ. Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան կվերականգնեն նավթի արդյունահանման առաջատարի իրենց դիրքերը: Սա պայմանավորված կլինի թերթաքարային նավթի արտադրության կանխատեսվող դանդաղմամբ և գլոբալ պահնաջարկի աճով: Մինչ այդ ԱՄՆ-ին կհաջողվի սեփական պաշարների հաշվին գրեթե հարյուր տոկոսով ապահովել էներգետիկ պահանջները՝ պահնջենրըբ հրաժարվելով նավթի ներկրումից: 2011-2030թթ. ԱՄՆ նավթի ներկրումը կկրճատվի 70%-ով: