Միլանում եմ անցկացրել կյանքիս լավագույն պահերը. Կակա

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կական խոսել է իտալական «Միլան» իր հնարավոր տեղափոխոթյան մասին։

«Իմ և «Ռեալի» համար տհաճ իրավիճակ է ստեղծվել։ Ամեն ինչ արել եմ, որպեսզի համաձայնության գամ ակումբի հետ։ Եթե թիմերը համաձայնության գան, ապա դա լավ կլինի և՛ իմ, և՛ բոլոր կողմերի համար։ «Միլանում» եմ անցկացրել կյանքիս լավագույն պահերը և այնտեղ ունեմ շատ ընկերներ»,- Կակայի խոսքերն է մեջբերում El Economistica-ն։

Հիշեցնենք, որ իտալական րատվամիջոցների համաձայն՝ երեկ Կական այցելել է Միլան և բանակցություններ վարել ակումբի ղեկավարության հետ։