Իրան-ՄԱԳԱՏԷ բանակցությունները` կրկին անարդյունք. ԶԼՄ-ներ

Երեկ՝ հունվարի 17-ին, Թեհրանում Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի միջև Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ երկօրյա բանակցությունները ավարտվել են առանց շոշափելի արդյունքների արձանագրման: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով կազմակերպության՝ Վիեննայում գտնվող կենտրոնակայանի իր դիվանագիտական աղբյուրները:

ՄԱԳԱՏԷ-ի՝ Իրանի միջուկային ծրագրի հարցերով գլխավոր բանագնաց Հերման Նակերտցի խոսքով՝ բանակցությունների հիմնական նպատակը խնդրի կառուցվածքային լուծման ապահովումն է: Բացի այդ՝ ՄԱԳԱՏէ-ն հայտարարել է իր տեսուչների՝ Փարչինի ռազմական բազա մուտքի ապահովման անհրաժեշտության մասին: Կազմակերպության փորձագետների կարծիքով՝ այս բազայում կատարվում են միջուկային փորձարկումներ:

Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը, ԶԼՄ-ների հաղորդմամբ տեղի կունենա փետրվարի 12-ին Թեհրանում:

Մեկնաբանել