Վրաստանում կարտադրվի Victoria’s Secret և Max Factor

Վրացական «Էկո Ջորջիա» ընկերությունը Վրաստանի արևմուտքում՝ Գուրիի շրջանում, մտադիր է ժամանակակից տեքստիլ գործարան կառուցել, որում կարտադրվեն համաշխարհային հայտնի բրենդների արտադրանքը: Այս մասին հայտարարել է Վրաստանի Միջազգային ներդրողների ասոցացիայի նախագահ Օսման Չալիշկանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը:

Նախատեսվում է, որ գործարանը կսկսի աշխատել 6 ամսից: Ընկերությունը սկզբնապես կներդնի $500 հազ.: Ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի $1,5 մլն: Ձեռնարկությունը կարտադրի համաշխարհային հայտնի բրենդներից կանանց ներքնազգեստի ամերիկյան Victoria’s Secret, ինչպես նաև դեկորատիվ կոսմետիկայի Max Factor ընկերությունների արտադրանքը:

Չալիշկանի խոսքով՝ երկրի նախագահի հրամանագրի համաձայն՝ ընկերությունը Մերիա գյուղում խորհդանշական 1 լարիով անշարժ գույք է գնել, և այն «Էկո Ջորջիային» փոխանցելու մասին համաձայնագիրը ստորագարվել է օրերս:

Մեկնաբանել