Facebook-ի օգտատերերն այլևս չեն կարողանա թաքցնել իրենց անձնական էջերը որոնման համակարգից, ինչը պայմանավորված է որոնման Graph Search («Սոցիալական որոնում») համակարգի գործարկմամբ: Մինչ այդ օգտատերերը հնարավորություն ունեին անձնական էջի գործառույթների օգնությամբ այնպես անել, որ «ոչ ընկեր» օգտատերերը որոնման միջոցով չկարողանային գտնել իրենց մասին որևէ տեղեկություն: Սակայն այսպիսի փրոֆայլները խիստ սահմանափակում են Graph Search-ի գործառույթները, ուստի Facebook-ի նոր կանոնների համաձայն` օգտատերերն այլևս չեն կարող թաքցնել իրենց անձնական էջերը:
Ըստ Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի` սոցցանցի «թաքնված» օգտատերերի մասնաբաժինը 10%-ից քիչ է: Մյուս կողմից` եթե անգամ այս ցուցանիշը կազմի 1%, ապա խախտվում է սոցցանցի շուրջ 10 մլն օգտատիրոջ փրոֆայլի գաղտնիությունը:
Նշենք, որ խոսքն այստեղ անծանոթ օգտատերերի որոնման արդյունքների մասին է. անձնական էջի գաղտնիության մյուս բոլոր գործառույթներին Facebook-ը դեռ հավատարիմ է: