Գոյություն ունեն Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը կանխարգելող լեգալ մեթոդներ: Բաքվում այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ Մեթյու Բրայզան, հաղորդում է ադրբեջանական Trend-ը: «Ադրբեջանը կարող է միջազգային իրավունքի շրջանակում պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը», -ասել է Բրայզան:
Նրա կարծիքով՝ օդանավակայանի շահագործումը կարող է հանգեցնել ղարաբաղյան հակամարտության շուրջ լարվածության գագաթնակետին: Մյուս կողմից՝ ըստ Բրայզայի՝ ինչպես այս, այնպես էլ մյուս խնդիրները հնարավոր է լուծել Միսնկի խմբի շրջանակում:
Անդրդառանլով ռազմատեխնիկական համագործակցության հայ-ռուսական համաձայնագրին, Բրայզան նշել է, որ դա տրամաբանական քայլ է, քանի որ Ռուսաստանը ռազմական բազա ունի Հայաստանում: