«Բավարիայի» նորանշանակ մարզիչ Պեպ Գվարդիոլան մտադրված է ակումբ հրավիրել բարձրակարգ հարձակվողի:
Բավարացիների դիտակետում այս պահին Ռադամել Ֆալկաոն և Լուիս Սուարեսն են: Ինչպես գրումն է բրիտանական Daily Mirror-ը, Ֆալկաոյի նվազագույն գինն այս պահին գնահատվում է 46 մլն ֆունտ, իսկ Սուարեսինը՝ 40մլն:
Հետաքրքրական է, որ Սուարեսի գործակալը Գվարդիոլայի հարազատ եղբայրն է:
Հիշեցնենք, որ Գվարդիոլան «Բավարիայի» հետ աշխատանքը կսկսի այս տարվա հուլիսից: