Այսօր` հունվարի 21-ին` ժամը 10:00-ին, արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:45-ին Վանաձոր քաղաքում` «Պրոմեթեյ քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքում, լսվել է պայթյունի ձայն:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ ամոնյակի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով զոհվել է աշխատակից, 1990թ. ծնված Դ. Ասատրյանը:
ՍիվիլՆեթի թղթակցի հետ զրույցում Լոռու ոստիկանության բաժնից հաղորդեցին, որ պայթյունի հետևանքով վիրավորվել է արտադրամասի 26-ամյա մի աշխատակից: