«Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան հանդիպել է թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի հետ՝ քննարկելու համար իր ապագան։ Այս մասին հաղորդում է sport.es-ը։ 31-ամյա իսպանացին խնդրել է բաց թողնել իրեն:
Վիլյան պնդում է, որ իր տեղափոխությունը կատարվի ձմռանը։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 13 հանդիպման և դարձել 5 գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որոնց համաձայն Վիլյային ցանկանում է իր կազմում տեսնել «Լիվերպուլը»։