ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը կաշխատի ամերիկյան CBS հեռուստաալիքում` որպես քաղաքական մեկնաբան:
«Նրա քաղաքական մեծ փորձը կօգտագործվի ծրագրերում` նվիրված ԱՄՆ-ին սպառնացող խնդիրներին ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում»,- ասված է CBS ալիքի տնօրեն Դեյվիդ Ռոդսի տարածած հայտարարության մեջ:
Երկար տարիներ Պետքարտուղարությունում ծառայելուց հետո Քոնդոլիզա Ռայսը վերադարձել է Սթենֆորդի համալսարան, որտեղ 2009-ից դասավանդում է քաղաքագիտություն:
Ռայսն աշխատել է Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմում ՝ 2005թ. հունվարից մինչև 2009թ. հունվարը` որպես պետքարտուղար և ազգային անվտանգության հարցով խորհրդական: Ռայսը Մադլեն Օլբրայթից հետո երկրորդ կինն է, որը նման բարձր պաշտոն է զբաղեցրել ԱՄՆ վարչակազմում: