Աշխարհում գործազուրկների թիվը ավելացել է 4,2 մլն-ով

2012թ. աշխարհում գործազուրկների թիվը ավելացել է մինչև 197 մլն: Պակաս լավատեսական են նաև 2013թ. կանխատեսումները: Այսպիսի եզրակցություն է պարունակում Աշխատանքի միջազգային կազմակերպության «Զբաղվածության գլոբալ միտումները-2013թ.» զեկույցը:

2012թ. աշխարհում գործազուրկների թիվը ավելացել է 4,2 մլն-ով, և գործազրկության մակարդակը կազմել է 5,9%: 2012թ. գործազուրկ դարձածների միայն մեկ չորրորդն է բնակվում զարգացած երկրներում, մնացած 75%-ը բաժին է ընկնում զարգացող երկրներին, առաջին հերթին, Հարավարևելյան Ասիայի և Աֆրիկայի՝ Սահարայից հարավ գտնվող երկրներին:

«Այս տվյալները վկայում են, որ ներկայում աշխարհում աշխատանք ունեցողների թիվը 28 մլն-ով զիջում է նախաճգնաժամային 2007-ի ցուցանիշը»,-ասել է ԱՀԿ ղեկավար Գայ Ռայդերը: Նրա խոսքով՝ պարտքային ճնաժամը բավական բացասաբար է ազդել աշխատատեղերի թվի վրա, և 2012թ. գլոբալ աշխատաշուկան լքել է 39 մլն մարդ՝ կորցնելով աշխատանք գտնելու հույսը: «Այս երկու ցուցանիշները համադրելու դեպքում ստացվում է, որ 67 մլն մարդ աշխատանք չունի», -ասել է Ռայդերը:

Նա բավական մտահոգիչ գործոն է համարում երկարաժամակետ գործազրկության ցուցանիշների աճը: Զարգացած երկրներում գործազուրկների մեկ երրորդը այս վիճակում է ավելի քան մեկ տարի: Բացի այդ՝ զարգացող երկրներում 870 մլն մարդ թեև աշխատանքով ապահովված է, օրական $2 պակաս է վաստակում, և նրանցից 400 մլն-ը ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում:

Փորձագետները այդքան էլ լավատես չեն նաև ապագայի հարցում: ԱՀԿ կանխատեսումների համաձայն՝ 2013թ. աշխարհում գործազուրկների թիվը կավելանա 5,1 մլն-ով, 2014թ.՝ 3 մլն-ով: Բացի այդ՝ գործազրկությունը «կերիտասարդանա», և գործազուրկների թիվ զգալի կլինի 15-24 տարեկանների շրջանում՝ 2017թ. կազմելով 12,9%: Ներկայում երիտասարդների շրջանում գործզուրկների թիվը 3,4 մլն-ով գերազացնում նախաճգնաժամային ցուցանիշը:

«Սա գլոբալ ճգնաժամ է: Անհարժեշտ է միջոցառումներ ձեռնարկել ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակով, և հայացքները պետք է առաջին հերթին ուղղվեն դեպի Եվրամիություն ու Մեծ քսանյակի երկրներ, որը ներկայում Ռուսաստանն է նախագահում», -ասել է Ռայդերը:

Մեկնաբանել