Երեկ՝ հունվարի 21-ին, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ), ձմեռային նստաշրջանի ընթացքում իր ելույթը սկսել է 3 րոպե ուշացումով, ինչը հանգեցրել է վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի դժգոհությանը, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»: «Պարտադիր չէ, բայց լավ կլիներ, եթե նա դահլիճ մտներ»,-ասել է Մինյոնը: Սա նախագահի պաշտոնում Սաակաշվիլի վերջին ելույթն է ԵԽԽՎ-ում, և այն հիմնականւոմ նվիրված է եղել ռուս-վրացական հարաբերություններին: Վրաստանի նախագահը Մոսկվային խորհուրդ է տվել հրաժարվել կայսերական ամբիցիաներից և Ռուսաստանի դիվանագիտության մեթոդները անարժան է անվանել:
Սաակաշվիլին ընգծել է, որ Վրաստանի իշխանությունները երբևէ հանդես չեն եկել ռուսական հասարակության դեմ: «Ի տարբերություն Ռուսաստանի, որը Վրաստանի հետ այցագրային խիստ ռեժիմ ունի, մենք երբևէ չենք խզել նրա հետ մեր մշակութային և տնտեսական կապերը», -ասել է Սաակաշվիլին: