Մելբուրնում գրանցվեց Ավստրալիայի բաց առաջնության այս խաղարկության ամենամեծ անակնկալը։ Հաղթողի ամենալուրջ հավակնորդներից մեկը՝ ամերիկուհի Սերենա Ուլիյամսը պարտություն է կրել և դուրս մնացել հետագա պայքարից։ Քառորդ եզրափակչում նման անակնկալի հեղինակ է դարձել նրա հայրենակից Սլոան Սթիվենսը, ով այս մրցաշարում խաղում էր 29 համարի տակ։ Հանդիպումն ավարտվել է 3 սեթում 6:3, 5:7, 4:6 հաշվով։
Կիսաեզրափակիչում Սթիվենսը կխաղա աշխարհի թիվ մեկ ռակետ Վիկտորիա Ազարենկայի հետ, ով քառորդ եզրափակիչ մյուս խաղում 7։5, 6։1 հաշվով հաղթել է ռուսաստանցի Սվետլանա Կուզնեցովային։
Խաղի ժամանակ նյարդայնացած Սերենան փշուր-փշուր է արել իր ռակետը։