Asus-ը ներկայացրել է VivoBook S300 նոութբուքը

Էլեկտրատեխնիկա արտադրող թայվանական Asus ընկերությունը ներկայացրել է VivoBook S300 նոութբուքը: Ինչպես հաղորդում է Slashgear-ը, այն ունի 13,3-դյույմանոց էկրան, 2 սմ հաստություն և կշռում է 1,8 կգ:

Նորույթը համադրվում է Intel-ի պրոցեսորների հետ` բյուջետային Celeron 847 ULV-ից մինչև հզոր Intel Core i7-3517U, 320 Գբ կամ 500 Գբ կոշտ սկավառակների, 2 Գբ կամ 4 Գբ օպերացիոն հիշողությունների հետ: Այն նաև ունի VGA և HDMI մուտքեր, երկու USB 2.0, 802.11n Wi-Fi, Bluetooth 4.0 և քարտարան: VivoBook S300-ն աշխատում է Windows 8 օպերացիոն համակարգով:

VivoBook S300-ի արժեքը չի նշվում, սակայն եթե հաշվի առնենք, որ նոութբուքի նախորդ` 11,6-դյույմանոց մոդելն ԱՄՆ-ում կարելի է ձեռք բերել $499-ով, իսկ 14-դյույմանոց տարբերակը` $599-ով, կարելի է եզրակացնել, որ նոր սարքավորման արժեքը կտատանվի $550-750-ի միջակայքում:

Մեկնաբանել