Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան զրկվել երկրի փոխվարչապետի իր լիազորություններից:
Այս մասին հրամանագիրը վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ստորագրել է դեռ հունվարի 21-ին, սակայն Վրաստանի կառավարության կայքում այն հրապարակվել է այսօր: Չի հստակեցվում՝ ինչով է պայմանավորված վարչապետի այս որշումը:
Ներկայում Վրաստանի կառավարությունն ունի միայն մեկ փոխվարչապետ՝ էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Կախա Քալաձեն:
Ինչպես Իվանիշվիլին, այնպես էլ Ալասանիան այս տեղեկությունը չեն մեկնաբանել: