ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Գարկունի գլխավորությամբ. հաղորդում է ԿԸՀ մամուլի ծառայությունը:
Վլադիմիր Գարկունը տեղեկացրել է, որ դիտորդական առաքելությունն այսօրվանից սկսելու է իր աշխատանքները: Նա մասնավորապես նշել է, որ առաջիկա օրերին Հայաստան կժամանի ԱՊՀ գործադիր կոմիտեի 25 երկարաժամկետ դիտորդ, իսկ քվեարկությունից մի քանի օր առաջ կժամանեն մոտ 170 կարճաժամկետ դիտորդ, որոնք անմիջապես կանցնեն իրենց գործառույթների կատարմանը հանրապետության բոլոր մարզերում:
Ընտրություններից հետո ԱՊՀ գործադիր կոմիտեի դիտորդական առաքելությունը կներկայացնի համապատասխան զեկույց: