101-ամյա վազորդն ավարտում է կարիերան

Հնդկական ծագում ունեցող բրիտանացի վազորդ Ֆաուջա Սինգհը հայտնել է իր կարիերայի մոտակա ավարտի մասին: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:

Մարզիկը, ով ապրիլի 1-ին կդառնա 102 տարեկան, մտադրվում է մասնակցել միայն մեկ մրցության, որը տեղի կունենա փետրվարին Հոնկոնգում:

Վազորդը, ով ստացել է «Տյուրբան-տորնադո» մականունը, նշել է, որ մեծ սպորտից հեռանալուց հետո այնուամենայնիվ կշարունակի զբաղվել վազքով ինչպես նա նշում է «օրական չորս ժամ», որպեսզի իր օրինակով ոգեշնչի երիտասարդությանը:

Սինգհի հաջողությունները տարբեր մակարդակի մրցություններում կասկած չեն հարուցում: Անցած տարի Լոնդոնում տեղի ունեցած ավանդական մրցության ժամանակ նա մարաթոնյան հեռավորությունը հաղթահարեց 7 ժամ 49 րոպեում, ինչը լավ արդյունք է համարվում նման պատկառելի տարիքի համար:

Մեկնաբանել